Javakhk Music  

Չնայած Ջավախքի երաժշտական ժառանգության պահպանման կարեւորությանը, դժբախտաբար Ջավախքի այսօրվա կացության մեջ ոչ միայն բացակայում է տեղի պետական որեւե աջակցություն, այլեւ Հայ երաժշտությամբ զբաղվողները ստիպված են զանազան արհեստական դժվարություններ հաղթահարել: Ավելին, Ջավախքը եւ ողջ Հայությանը համակած արտագաղթի հետեւանքով մեր բազմահազար հայրենակիցներ հայտնվել են իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու, բաժանված պետական սահմաններով:

Այս նոր պայմանները նոր միջոցների որոնման անհրաժեշտություն են թելադրում. այնպիսի միջոցների, որոնց համար կիլոմետրերը արգելք չեն, իսկ պետական քաղաքականությունը որոշիչ դեր չի խաղում: "Ջավախքի Երգարան" նախագծի նպատակն է նպաստել Ջավախքի մշակութային ժառանգության պահպանության, ընդհանրապես ՀԱՅ ինքնության պաշտպանության խնդիրների լուծմանը գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:

Մեր  նախագծի մասնակիցները այս կայքի բացման առիթով իրենց խորին շնորհակալությունն են հայտնում այն բազմաթիվ երախտավորներին, որոնց ջանքերի շնորհիվ պահպանվել ու մեր օրերն է հասել Ջավախքի երգարվեստը: Շնորհակալություն բանահավաք Երվանդ Լալայանին, որը թերեւս առաջինն էր, ով սկսեց համակարգված ձեւով հավաքել Ջավախքի բանավոր եւ գրավոր ժառանգությունը: Շնորհակալություն գուսանական արվեստի նվիրյալ Դիմիկ Բագրատունուն, որը Ջավախքում գյուղե-գյուղ շրջելով տեղեկություններ է հավաքել ավագ սերնդի ականատեսներից: Շնորհակալություն Ախալքալաքի գավառագիտական թանգարանի դիրեկտոր Արսեն Կարապետյանին, որը պահպանել է բազմաթիվ գուսանական ստեղծագործություններ, որոնց հեղինակները չեն էլ մտածել, որ իրենց ստեղծագործությունները կարել է տպագրել:

Խորին հարգանքներով`

JavakhkMusic.com, Ախալքալաք, 2008

Ք. Աղալարյան
Հ. Ասլանյան
Վ. Սարգսյան
Դ. Կանայան
Վ. Տեր-Միքայելյան

Մեր նախագծերում աջակցելու ցանկություն ունեցողներին խնդրում ենք այցելել մեր “Համագործակցություն” էջը:

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com