Karin

“Կարինը” հայկական ավանդական երգի-պարի համույթ է: Գործում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Ջավախքում: Համույթը հիմնադրվել է 2001 թվականին Գագիկ Գինոսյանի կողմից (Ախալցխա, Ջավախք):

“Karin” is a traditional Armenian song and dance group. It works both in Republic of Armenia and in Javakhk. The group is founded in 2001 by Gagik Ginosyan (Akhaltskha, Javakhk).

“Карин” – ансамбль традиционной армянсой песни и танца. Действует как в Республике Армения, так и в Джаваxке. Ансамбль основан в 2001 г. Гагиком Гиносяном (Аxалцxа, Джаваxк).

Կապ | Contact | Контакт:
E-mail: gribaedov@rambler.ru
Tel: 00374 10 630030

 


Plybill


Gallery

Գագիկ Գինոսյանի բլոգը | Gagik Ginosjan's blog | Блог Гагика Гиносяна: http://GGinosyan.livejournal.com

Տես նաեւ | See also | См. также: http://ArmDance.livejournal.com


Gallery

Gallery Gallery

Gallery Gallery


Gallery

'ԿԱՐԻՆԻ' երգ ու պարի հայի հոգու ճախրանք Աստծո կողմից մոռացված հայոց Լեռնաշխարհում

ՙԱմեն սերունդ կամա թե ակամա իր ազգի պատմագրքին նոր էջ պիտի ավելացնի:
Հարցն այն է, թե հետագայում ազգն այդ էջը ոչնչացնել կամ մոռացության մատնել
կուզենա, թե իր պատմագրքի տիտղոսաթերթը կդարձնի՚:
Գագիկ Գինոսյան

1828թ. ռուս-թուրքական պատերազմում հայերի դերը այնքան էլ փոքր չէր. և ռուսական հաղթանակի, և հատկապես Կարին - Էրզրումը գրավելու համար կարնեցիների ներդրումը ավելի քան ակնառու էր, իրենց հավատակիցներին օգնելու և օտար լծից ու կրոնից ազատվելու փափագը հայ կտրիճների մեջ զարթնեցրեց իրենց հերոս նախնիների ոգին, և թուրքը այլ բան չէր կարող անել, քան տեղի տալ և հեռանալ դարեր շարունակ իրենց բռնազավթած հողակտորից:

Սակայն հայերի երջանկությունը երկար չտևեց, և 1829 թ. Ադրիանապոլիսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով ռուսական կողմը հերթական անգամ հայի կենսական շահը զոհաբերեց իր քաղաքական շահերին` հարցականի տակ դնելով բնիկների լինելության խնդիրը: Եւ հայերը հասկանալով, որ թուրքական կողմը չի ներելու ռուսերին սատարելու փաստը, ստիպված կազմակերպված հեռացան իրենց բնօրրանից` ակամա ուժեղացնելով ռուսական հարավային սահմանները ռուսներին հավատարիմ ազգաբնակչությամբ, ինչը, բնականաբար, նախօրոք պլանավորված էր ռուսների կողմից: Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող և նախօրոք հատկացված այն հողակտորը, որը թուլացել էր ռուս-թուրքական պատերազմի հետևանքով, պիտի ամրացվեր Կարին-Էրզրումից վերաբնակված հայերով:

Կարինից ընդամենը մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք էր գտնվում Գինոսյանների հայրենի փոքրիկ քաղաքը` Իլիջան (Եղեգիս - Էլեգիա), որը հայոց պատմության մեջ հիշատակվում է վաղնջական ժամանակներից:

Իլիջացիները հաստատվեցին Ախլցխայի Ծուղրութ գյուղում և շարունակեցին իրենց համառ կռիվը` ժայռոտ հողակտորները բերիացնելու համար, ինչպես նաև ստիպված էին պարբերաբար իրենց լինելթյան կռիվը մղել ընդդեմ թուրք հրոսակների: Այդ ճակատագիրն էր բաժին հասել նաև Գինոսենց տոհմին: Գինոս նշանակում է բարեծնունդ: Եւ տոհմը դարերի խորքը գնացող իր կենսագրությամբ ապացուցել է իր կրած անվան ճշմատացիությունը:

Գինոսենց տոհմն ունի իր ՙԿարմիր՚ ավետարանը, որտեղ պահպանվում նաև Հակոբ Մձմնահոր մասունքը: Ըստ ավանդության այստեղ տեղադրված է նաև մի կտոր Նոյան Տապանի փայտից: Գինոսյան Մարտիրոս ավագը իր մահկանացուն կնքել է հերթական հայ-թուրքական ընդհարման ժամանակ: Այդ դժբախտությունից հետո նրա կինը` Հայկանուշը, որը ախլցխացի էր, վերցնում է իրերկու երեխաներին` Գևորգին և Ազնիվին, ու վերադառնում Ախալցխա` հայրական օջախ: Գևորգին վիճակված էր հոր ճակատագիրը. նա չվերադարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից` կնոջ` Վարդանուշի փխրուն ուսերին թողնելով երեք դուստրերի և Մարտիրոս տղայի խնամքն ու դաստիարակությունը: Գևորգը Ախլցխայում բոլորի կողմից հարգված մարդ էր, հայտնի էր իր ոգեղեն ու կրակոտ պարով,հոգեպարար երգով, լավ դափ էր նվագում, բոլոր սեղաններին փնտրված սեղաներեց էր: Օժտված էր բացառիկ մաթեմատիկական ընդունակություններով: Նրան կանչում էին հիվանդ մարդկանց մոտ Նարեկ կարդալու և ասում էին, որ շատ ՙբուժիչ՚ շունչ ունի: Տարիներ անց նրա որդու` Մարտիրոսի ընտանիքում ծնվեցին երկու զավակները, որոնցից կրտսերը Գագիկ Գինոսյանն է:

Կենսագրական ակնարկ.

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թ. օգոստոսի 3-ին Վրաստանի Հանրապետության Ախալցխա քաղաքում:
1972-1982 թթ. ավարտել է Հովհաննես Թումանյանի անվ. Ախալցխայի N3 հայկական միջնակարգ դպրոցը (նախկինում` Կարապետյան վարժարան, հիմնադրվել է 1830 թ):
1982-1983 թթ. աշխատել է Ախալցխայի N3 Շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր:
1983 թ. ընդունվել Է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը:
1985-87 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1987թ.` զորացրվելուց հետո, շարունակել է սովորել վերոհիշյալ ինստուտում և այն ավարտել է 1990 թ.:
1987-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած ՙՎան՚ ազգագրական խմբում:
1990 թ. աշխատանքի է ընդունվել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիայում` որպես ինժիներ:
1992-1994 թթ. ՙԱզատագրական Բանակ՚ ջոկատի (հրամանատար` Լեոնիդ Ազգալդյան) X դասակի կազմում (հրամանատար` Ալեքս անդր Թամանյան) մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
1992 թ.օգոստոսին Վազգեն Սարգսյանի զորակոչով X դասակով ընդգրկվել են Մահապարտների ՙԱրծիվ՚ հատուկ նշանակության գումարտակում: Ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ:
1994-ից ծառայել է ՀՀ Բանակում` որպես սպա:
1995-1996 թթ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության մարշալ Շապոշնիկովի
անվան ՙԲարձրագույն սպայական դասնթացը՚ և ստացել է գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում:
1996 թ. սեփական դիմումի համաձայն զորացրվել է: Նույն թվականին ընդգրկվել է ՙԱկունք՚ ազգագրական երգի-պարի խմբում:
1997 թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է ՙԱրծիվ-Մահապարտներ՚ հուշամեդալով, իսկ 1998 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` ՙԱրիության՚ մեդալով:
1997-1999 թթ. աշխատել է ՙՇանթ՚ Հեռուստառադիոընկերությունում` որպես Երևանյան մասնաճյուղի տնօրեն£
1987-2001 թթ. ՙՎան՚, ՙԱնդոկ՚, ՙԱկունք՚ խմբերի համերգային ծրագրերի շրջանակում մասնակցել է արտերկրյա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոների դափնեկիր. 1996 թ. Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոներում, 1999 թ. Ռումինիայի Յասսի քաղաքում հինգերրորդ միջազգային ՙԿատալինա՚ և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում` ՅՈւՆԵՍԿՕ-ի նշանաբանի տակ անցկացվող երկրորդ միջազգային փառատոններում:
2000 թ. արժանացել է Ավ. Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի:
2001-ից հիմնադրել է ՙԾովակ՚ մանկապատանեկան և ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խմբերը: Աշխատում է Պ. Յավորովի անվ. թ131 միջն. դպրոցում` որպես ազմագիտության ուսուցիչ:
2006 թ. լույս է տեսել նրա հեղինակած ՙՈղջույ~ն, տղե'րք…՚ գիրքը` նվիրված Արցախյան ազատամարտում նահատակված իր հերոս հրամանատարների հիշատակին:
2007 թ. ՙԿարինը՚ հայաստանյան հանրությանը ներկայացրեց Ազգագրության թատրոնի առաջին երկու նմուշը` ՙՀայոց երգի Հայրիկը ՚` նվիրված հայ երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի հիշատակին, և ՙԽնկահոտ Էրգիր՚ ներկայացումը, ուր էրգիրըկորցրած պապը այն կտակում է իր թոռին: Երրորդ նմանատիպ նմուշը` ՙՎարք Հայոց՚, հայ հանդիսատեսի դատին հանձնվեց բոլո րովին վերջերս, որի հիմքում Պարույր Սևակի ՙԵւ այր մի Մաշտոց անուն՚ պոեմն է` համեմված Գարեգին Նժդեհի  գաղափարներով:

Շատ ինքնատիպ մշակույթի կրողներ են ներկայիս Ախալքալաքի և Ախալցխայի հայերը, որը արդյունք է վերաբնակված կարնեցիների և բնիկ ջավախքցիների մշակութային խաչասերման: ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խումբն ստեղծվեց այս ինքնատիպ մշակույթի մեծ պաշարը կուտակելու և այն վերստին ժողովրդին վերադարձնելու առաքելությամբ:

Գագիկ Գինոսյանը, երկար տարիներ աշակերտելով հայ ազգային անաղարտ արվեստի մերօրյա զարթոնքի նահապետ Հայրիկ Մուրադյանին և սրտնեղելով Հայաստանում° և° Կարնո, և` Ախալքալաք, և` Ախալցխա աշխարհների պարարվեստի գրեթե իսպառ բացակայությունից, լցվեց Կարնո, Ախալքալաք և Ախալցխա աշխարհների  պարարվեստին և երգարվեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու վճռականությամբ և փորձեց ավելի գիտական ընթացք տալ այս գործին: Լրջորեն ուսումնասիրելով մեծն Կոմիտասի, ազգագրագետ և կինեմատոգրաֆիայի (պարային գրառումներ) համակարգի հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները` համոզվեց, որ այդ ուսումնասիրությունները պետք է զուգորդել նաև բանահավաքչական աշխատանքներով, և որ այդ համադրությունով միայն կարելի է նախանշել ազգային արվեստի ապագան:  Համերգային գործունեությանը փոխարինելու եկավ բանահավաքչական աշխատանքը, որի ընթացքում Կարնո Ախալքալաք և Ախալցխա աշխարհների բազում պարեր և ծագումով կարինցի մեծահասակներ անմահացան տեսաժապավենների վրա: Այդ ճանապարհին գնալով օրախնդիր էր դառնում ազգային երգի-պարի խմբի ստեղծումը, որը, ի վերջո, իրականություն դարձավ:

Լսողությունը` անցյալի շշուկներին, և հայացքը ապագային հառած`ՙԿարինը՚ այսօր իրականացնում է իր իսկ ջանքերի շնորհիվ վերածնված պարերն ու երգերը նոր մեկնաբանությամբ ժողովրդին ներկայացնելու առաքելությունը: Իհարկե, դեռ շատ կան չգրառված, չվերծանված, հետևաբար`նաև ժողովրդին չվերադարձված մշակութային գանձեր: Այս առումով կարևոր է պետական մոտեցումը, սրտացավությունը, ինչը, ցավոք, առայժմ բացակայում է: Ջավախք աշխարհը հայ մշակույթին ու գիտությանը տվել է բազմաթիվ մեծեր`աշխարհահռչակ նկարիչներ Վարդգես Սուրենյանց, Վահրամ Գայֆեճյան, Հակոբ Կոջոյան, գրողներ Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, մեծանուն գուսաններ Ջիվանի, Հավասի, մեծագույն հայագետներ Գալուստ Տեր Մկրտչյան, Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյան, տաղանդավոր դերասաններ Կարպ Խաչվանքյան, Շահում Ղազարյան, Թատրոնի և կինոյի ինստիտուտի հիմնադիր Վավիկ Վարդանյան, մեծանուն ռեժիսոր Կարո Ալվարյան, ներկայիս երաժշտագետ-երգահաններից Արեգ Լուսինյան, Գևորգ Մանասյան... Այս պայծառ անուների շարքը կարելի է շարունակել ու շարունակել:

Բայց դրանից Ջավախքի հայության մշակութային անմխիթար կյանքը չի փոխվի: Չի փոխվի նաև Ջավախքի հայկական դպրոցներում հայոց պատմության և  աշխարհագրության դասավանդման`Վրաստ անի իշխանությունների արգելքը:Պատմությանը, լեզուն ու մշակույթն են հողը դարձնում Հայրենիք և ազգերին կապում այդ հայրենիքին: Երբ չկան այս բաղադրիչն երը, մարդիկ հեռանում են առավել բարենպաստ վայրեր: Այս ամենը քաջ գիտակցել են Վրաստանի նախկին ու ներկայիս իշխանությունն երը և ամեն ջանք գործադրում են ջավախահայությանը հայրենազրկելու համար: Բայց այս երևույթը ոչ մի կերպ չեն կարողանում արժևորել ՀՀ և նախկին, և ներկայիս իշխանությունները:

Ջավախքի դիմագիծը, ինչքան էլ տարօրինակ հնչի, խորհրդային տարիներին ավելի հայեցի էր, քան ներկայումս: ՀՀ-ի կողմից պետական հոգածության բացակայությունը, Հայաստանի մշակութա յին կազմակերպությունների անտարբերությունը Ջավախքի նկատմամբ կարող են կործանարար հետևանքներ ունենալ: Այն պահպանելու համար մի քանի նվիրյալների ջանքերը քիչ են: Ի վերջո ժողովրդի գոյության հիմնական երաշխիքները լեզուն ու մշակույթն են, որոնք Ջավախքում ազգային պետականության բացակայության պայմաններում վտանգված են: Վերջին տարիներին թերևս միայն ՙԿարինն՚ է, որ պարբերաբար փորձում է և բանահավաքչության միջոցով փրկել մեր մշակութային գանձերի դեռևս պահպանված նմուշները, և իր համերգային գործունեությամբ բարձր պահել Մայր Հայրենիքի կողմից լքված և ասես խորթ զավակի կարգավիճակում հայտնված ջավախահայության ազգային ոգին: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ մի խմբի կամ, նույնիսկ, մի խումբ երախտավորների շնորհիվ անհնար է լուծել այս տարածաշրջանի հայեցիության և ազգային մշակույթի պահպանման հիմնահարցը: Սա լոկ խնդրի ժամանակավոր լուծում է. հուսանք հայ իշխանավորները կսթափվեն իրենց թմբիրից ու պետականորեն սատար կկանգնեն հայ մաշկույթի այս ինքնատիպ, բայց մերժված մի երանգին, առանց որի հայոց մշակույթի ներկապնակը
երբեք չի կարելի ամբողջական համարել, իսկ մշակութային կտավը`ավարտուն:

Ժամն է, որ հայ մտավորականությունը իր ահազանգը հնչեցնի մեր մշակութային ներկապնակից մեր անտարբերության իսկ պատճառով այս ուրույն և կարևորագույն երանգի ոչնչացման դեմ:

Սթափվենք, քանի դեռ Ջավախքի մշակույթն ու ջավախահայությունը չեն վերածվել պատմության:

Վահե Սարգսյան

 


 

Top

Դեպի համույթի ղեկավարի վահանակ | To the group manager panel | На панель руководителя ансамбля >

 

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com