2010 թվականը հոբելյանական է աշուղ Ալիք-Ջավախքի՝ նրա ստեղծած և ղեկավարած կոլեկտիվների համար: Լրանում է Ջավախք անսամբլի 10 տարին:Առաջին անգամ շրջանավարտներ պետք է տա Ախալքալաքի մունիցիպալիտետի աշուղական դպրոցը: Այս տարի նաև մանկական թատրոնի ստեղծման 3 տարին է:Լրանում է աշուղ Ալիք-Ջավախքի 60-ամյակը:Այս բոլորը միասին մեծ շուքով կտոնվի հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի մշակույթի տանը: