Իսպանիայում ապրիլի 26-30-ն ացկացվելու է աշխարհի ժողովուրդների պարային փառատոն, որին այս տարի առաջին անգամ Հայաստանից մասնակցության հայտ է ներկայացրել Կարինն ու իրավունք ստացել մասնակցելու։ Բայց քանի որ մեր պետությունը խի՜ստ մտահոգված է նման խնդիրներով, Մշակույթի նախարարությունը միայն մասնակի ֆինանսավորում է տրամադրել։ Անհրաժեշտ գումարի մնացած մասը հայթայթելու համար Կարինին են միացել իր ընկերներն ու որոշել հանդես գալ համերգով։ Մասնակիցները դեռ վերջնական ճշտված չեն, նախնական տվյալներով հաստատ լինելու են Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մակիչը (Մկրտիչ Մկրտչյան), հավանական է նաև Սահակ Սահակյանի մասնակցությունը։ Մի խոսքով, ժողովուրդ, եկեք ամեն մեկս մեր չափով աջակցենք Կարինին։ Համերգն ապրիլի 15-ին է լինելու Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Տոմսերի արժեքն էլ լինելու է 1500-5000 դրամ։
http://lernadustr.livejournal.com/1446.html